Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Բոլոր զեկուցողները անմոռուկով են, էդ կառավարության որոշո՞ւմ ա»

Հունիս 02,2015 13:52

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քաղաքաշինության ոլորտում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նախարար Նարեկ Սարգսյանին դժգոհեց, որ համակարգում բյուրոկրատական քաշքշուկների շղթա է, օրինակ, ինչ է պետք գյուղացուն, որն ուզում է իր գոմը քանդել:

Նարեկ Սարգսյանը դիտողությունն ընդունեց: Նա ասաց, որ իսկապես, պետք է բյուրոկրատիան կրճատել եւ տեղեկացրեց, որ կառավարությունում նախագիծ ունեն, ըստ որի նախատեսում են հանել օրենքով նախատեսված այն բարդ ընթացակարգերը, նախագիծ եւ այլն, որոնք գործում են:

Արամ Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք, որ հուշարձանների ցանկը հաստատվի ԱԺ-ում: Նարեկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ լուրջ անելիք կա հուշարձանների մասով. «Բայց առաջին հերթին պետք է հասկանալ՝ որ շենքն իրավունք ունի լինել հուշարձան եւ ինչ դասի հուշարձան»:

Երբ հաշվետվություն էր ներկայացնում Տրանսպորտի եւ կապի փոխնախարարը, Արամ Մանուկյանն ասաց. «Բոլոր զեկուցողները անմոռուկով են, էդ կառավարության որոշո՞ւմ ա:

Վարդան Այվազյանը ծիծաղեց՝ «հիշում եւ պահանջում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930