Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանին. «Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար»

Հունիս 02,2015 13:29
anahit baxshyan

Շատ լավ հիշում եք այն նամակը, որը ես ստանալուցս հետո անմիջապես փոխանցեցի Ձեզ: Մայիսի 30-ին լրագրողի հետ այցելեցինք Շիրազի 14  հասցե, որտեղ հանդիպեցինք բողոքող  բնակիչների հետ:

Իհարկե Դուք անմիջապես այնտեղ ուղարկեցիք պարոն Ավետ Մարտիրոսյանին, ով եկավ ու ասեց, որ ամեն ինչ օրինական է եղել, ծառեր չեն կտրվել, այնինչ դրանք կտրվել են դեռ 2012-ին: Այս  պատմությունը հին է և հետաքրքիր նրանով, որ երբ այս բնակիչները 2013թ. նախընտրական արշավի ժամանակ Ձեզ անձամբ են դիմել ու Դուք  իրենց նամակը դնելով ծոցագրպանը, նրանց խոստացել եք հարցը վերանայել, տես, պարզվում է հարցը չեք  վերանայել ու գործի է դրվել 2012թ. մայիսի 30-ին Ձեր իսկ  տված շինթույլտվությունը: Ի դեպ բնակիչներից մեկն ասաց, որ այն օրվանից հետո հավանաբար  այդ կոստյումն այլևս չեք հագել, որպեսզի տեսնեք, որ ծոցագրպանում բողոք-նամակ ունեք  Ձեր ընտրողներից:

Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ 18.05.2006թ. ՀՀ  կառավարության թիվ. 912-Ն որոշմամբ  (տարօրինակ է, որ Երևանի տարածքի սեփականաշնորհման իրավունքը կառավարության որոշմամբ է տրվել անհատի) տրված տարածքի սեփականության իրավունքը Դուք չէիք կարող չեղյալ համարել, սակայն բնակիչներին խոստացել էիք, որ այդ տարածքում շինարարություն թույլ չեք տա, չնայած արդեն տվել էիք և իրենք էլ գիտեին այդ մասին ու գործին ընթացք էր տրվել դատարանում: Ավելի  լավ կլիներ  միանգամից ասեիք , որ  իրենց բարձրացրած խնդիրն անլուծելի է, որովհետև նույնիսկ դատարանի վճռով քաղաքապետարանի տրված շինթույլտվությունը ապօրինի ճանաչելուց հետո, միևնույն է քաղաքապետարանը դատը շահել է;

Այս պատմությունը նման է Եղբայրության 22/9 շենքի բնակիչների բողոքին, որոնց հանգստացնում եք, ինչպես հայտարարեցիք ավագանու վերջին նիստի ժամանակ, որ այդ հասցեում  շինթույլտվություն  չեք տալու, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ տարածքի սեփականատերը օրերից մի օր որոշի այնտեղ կառուցապատել ու Դուք տալու եք շինթույլտվությունը՝ պատճառաբանելով, որ տարածքը սեփականաշնորհված է:

Պարոն Մարգարյան, Դուք երիտասարդ եք և Ձեր կարիերան շարունակելու նպատակով 2 տարի հետո էլ կմասնակցեք հաջորդ ընտրություններին  ու նախընտրական քարոզարշավի ժամանակ  նորից կգնաք այդ բակեր և ամեն ինչ կանեք, որպեսզի  այդ բնակիչները ընտրեն Ձեզ, բայց Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝  տեսեք ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի և կրկին եկել եմ, ես արժանի եմ  ձեր ձայներին:  Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար:

 

 

Անահիտ Բախշյան

            Երևանի ավագանու «Բարև Երևան»

            Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930