Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան. երբեմն-երբեմն խոսվում է կրոնական ոստիկանության անհրաժեշտության մասին

Հունիս 02,2015 13:12

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվում է «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը։

Ոլորտի փորձագետները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը քննարկեցին հոգևոր անվտանգությանը վերաբերող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրենսդրական դաշտում հոգեորսության սահմանման բացակայությունը, կրոնական կազմակերպությունների գործունեության վերահսկումը, կրոնական ոստիկանության անհրաժեշտ լինել-չլինելը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նկատեց, թե պարտադիր չէ, որ իրավիճակն աղետալի լինի, որ նման քննարկումներ կազմակերպվեն, ընդհակառակը ցանկացած երկիր, որը մտահոգ է երկրի և հասարակության անվտանգությամբ, կենսական զարգացմամբ, ինքնության ապահովմամբ, գերակա անհրաժեշտություն ունի ուսումնասիրելու հոգևոր անվտանգության ոլորտը, ազգային անվտանգությանը նետված մարտահրավերները և տալ լուծումներ: Նրա ձևակերպմամբ՝ հոգևոր անվտանգության անտեսումը ազգային անվտանգության համատեքստում, մեղմ ասած, շատ խելամիտ չէ, և «մենք զգոն լինելու, մեզ ինքնապաշտպանությամբ ապահովելու խնդիր ունենք»:

Aravot.am-ի հարցին՝ խնդրահարույց վարքագծով աչքի ընկնող հոգևորականները մեր հոգևոր անվտանգությանը վտանգ չե՞ն սպառնում, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Հոգևոր անվտանգության բաղադրիչը կամ ընդհանրապես անվտանգություն հասկացությունն արժեքային համակարգի վրա է կառուցվում և ցանկալի պիտի լիներ, որ մենք ունենայինք հոգևորականության այն դասը, որը մեր հավատը զորացնելու, մեր եկեղեցու նկատմամբ բացառիկ ակնածանք ու հեղինակության գիտակցում ունենայինք: Կոշտ է ասված հոգևոր անվտանգության սպառնալիք, բայց ցանկալի պիտի լիներ, որ ունենայինք այն եկեղեցական սպասավորները, որ խոնարհումի ակնածանքի կերպարի մեջ լինեին: Այստեղ մեծ է կրթական, մշակութային համակարգի դերակատարությունը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կարծիք հայտնեց, որ հատկապես հոգևոր անվտանգությունն ունի սոցիալ տնտեսական, բարոյագիտական, հոգևոր հարթություններ: Նա նկատեց. «Ընդհանրապես հետխորհրդային երկրներում չլուծված են մնում կրոնական շարժումների հարցերը: Հայ եկեղեցին դեմ չէ որևէ կրոնական շարժման, խղճի ազատության դեմ չի գործում: Հայ եկեղեցու անելիքը հոգևոր քարոզչության ընդլայնումն է»:

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը մտահոգություն հայտնեց, որ դաշտը կարգավորված չէ, կրոնական կազմակերպությունների առումով անկառավարելի իրավիճակ ունենք:

Եպիսկոպոսը նշեց նաև, որ մենք դեռ չունենք կրոնական ոստիկանության ընկալում, թեև երբեմն-երբեմն խոսվում է այս կառույցի անհրաժեշտության մասին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    ՀՅԴ-ն եւ միւս կուսակցութիւնները հարիւր տարի առաջ հայաստանը ազատագրելու ելան, նայիր ինչ եղաւ։ Հիմա եկեղեցին պաշտպանելու ելլեր են, գիտցիր ինչ պիտի ըլլայ։
    Այն եկեղեցիները որ օրէնքի կարիքին պէտք ունին գոյատեւելու համար, վերջերնին եկած է։ Պէտք է կրօնական շուկան ազատ եւ անկարգաւորուած ձգուի։ Եթէ իրենց ըսածը ժողովուրդին պէտք է, ժողովուրդը իրենց մտիկ կընէ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930