Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին ինքնիշխանություն պետք չէ» ասող քաղաքագետը կարծիքը փոխե՞լ է

Հունիս 02,2015 13:02

«Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանին ինքնիշխանություն պետք չէ»,- Aravot.am-ի հարցին, թե ինչ հիմքեր ունեք պնդելու, որ Հայաստանին ինքնիշխանություն պետք չէ, պատասխանեց քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ լրատվամիջոցները քաղաքագետի այդ հայտարարությունն էին մեջբերել հերթական ասուլիսից: Այս անգամ քաղաքագետը կտրականապես հերքեց, թե ինքն այդպիսի բան է ասել ու պարզաբանեց. «Դա պարզապես իմ լեզուն չէ: Ես ասել եմ, որ բացարձակ ինքնիշխանություն չունեն նույնիսկ եվրոպական երկրները, որ աշխարհը սկսվում է կառուցվել մեծ ափսեներից: Եվ այս կամ այն պետությունները, այսպես թե այնպես, մտնելով մեծ համայնքներ` ստիպված են իրենց ինքնիշխանությանն այլ կերպ վերաբերել»:

Ըստ նրա, Ուկրաինան էլ ԵՄ է ուզում մտնել, բայց իրեն չեն վերցնում. «Ուկրաինան այնտեղ ինքնիշխան կլինի՞, ոչ: Բոլոր երկրները, որոնք մտել են ԵՄ, ինքնիշխա՞ն են, ոչ: Ինքնիշխանությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը մեկուսացած է: Եթե երկիրը ցանկանում է գոյություն ունենալ մեկուսացած, դա կախված է նրանից, թե ինչ շրջապատում է: Եթե ոչ, ապա անպայման որեւէ գեոքաղաքական ալյանս ներգրավվելը անխուսափելի է: Ցանկացած այդպիսի ալյանսի մուտքը փոխանակում է ինքնիշխանության մի մասի հետ… Երբ պետությունները մեծ համայնքներ են կազմում աշխարհում՝ իրենք ինքնիշխանության մի մասը ներդնում են համայնքի ստեղծման համար, հակառակ դեպքում մեծ համայնքներ չեն ստեղծվում, սա աքսիոմա է, ես չեմ ասում»:

Մեր հարցին, ամիսներ առաջ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Հայաստանում հակված են քաղաքական հենքով պայմանավորել, ձեր դիտարկմամբ այդ սպանությունը քաղաքական հենք ունի՞, քաղաքագետը խուսափեց պատասխանել, միայն կարճ ասաց`իմ այցը Գյումրի դեռ տեղի չի ունեցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930