Կանադայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել էր, որ այդ երկրում գործող «Impact Telecom (Startec)» բջջային օպերատորը իր կայքում առկա երկրների ցանկում ներառել է նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ զանգեր կատարելու հնարավորություն է տալիս:
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ Կանադայում Ադրբեջանի դեսպանատունը բջջային օպերատորին հայտնել է, որ պահանջում են իրենց կայքից հեռացնել Լեռնային Ղարաբաղի անվանումը եւ զանգերը արգելափակել:
Պատասխան նամակում «Impact Telecom (Startec)»-ը ցավ է հայտնել այդ կապակցությամբ եւ նշել, որ Լեռնային Ղարաբաղի անվանումը հեռացված է կայքից: ««Impact Telecom (Startec)»-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Ադրբեջանի ժողովրդի, Կանադայում ապրող ադրբեջանական սփյուռքի եւ Ադրբեջան զանգ կատարող ցանկացած մարդու առնչությամբ կողմնակալ դիրքորոշում չունի»,- նշված է նամակում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ