Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանի երդումը. «Ամեն ինչ կանեմ, որ սերունդների առաջ ես չամաչեմ իմ արածից» (Տեսանյութ)

Հունիս 02,2015 12:52

Դուք հիմա ո՞ւմ կողմից եք, պարո՛ն Նազարյան, ՀԷՑ-ի՞, թե՞ ժողովրդի, Դուք ո՞ւմ շահերն եք ներկայացնում: Aravot.am-ի այս հարցին այսօր լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ես ձեր կողմից եմ, բոլորի կողմից եմ, ես պետք է հավասարակշռեմ բոլորի շահերը»:

Մեր դիտարկմանը, որ ավելի շատ ՀԷՑ-ի կողմն եք ծանրությունը թեքում, ԲՀԿ-ի պատգամավորների հետ հանդիպում եք, համոզում եք Միքայել Մելքումյանին, որ ՀԷՑ-ն ուղղակի չի կարող չբարձրացնել սակագինը, Դուք ՀԷՑ-ի շահերն եք կարծես ներկայացնում՝ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ես համոզելու որեւէ խնդիր չունեմ: Իրականությունը եւ ճշմարտությունը ասելու ցանկություն ունեմ»:

Հարցին՝ եթե համատարած մարդիկ չվճարեն, ի՞նչ կլինի՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եթե համատարած չվճարեք, մի՛ վճարեք, դա ձեր իրավունքն է: Բայց ես ամեն ինչ կանեմ, որ ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ տարիներ հետո մեր սերունդների առաջ ես չամաչեմ իմ արածից: Ես դա խոստանում եմ»:

ՀԷՑ-ի սեփականատերը չպիտի՞ փոխվի, դատախազությունն այդտեղ անելիք չունի՞, չարաշահումներ չկա՞ն: Այս հարցերին Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Որ մենեջմենթի հետ կապված խնդիրներ կան, դա փաստ է: Բայց երբ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, մենք հրապարակավ կհիմնավորենք, որ որեւէ լումա վատ մենեջմենթով կամ թվացյալ փնթի աշխատանքով պայմանավորված՝ մենք մեր սակագնի մեջ չենք ներառելու: Ներառելու ենք այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն պարտավոր ենք ներառել: Դատախազության հետ կապված ասելիք չունեմ, նման իրավունքներով օժտված չեմ: Եթե չարաշահումներ կան, մենք մեր մոտեցումները հանրային կներկայացնենք, եթե դատախազությունը կգտնի, որ այդտեղ անելիք կա, ուրեմն թող անի»:

ՀԷՑ-ի ազգայնացման հետ կապված Նազարյանն ասաց, որ դիմենք այդ հարցով կառավարությանը. «Սնանկացումն էլ գործընթացներից մեկն է, բայց այսօր մենք փաստ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Փաստորեն ամաչելու կարողություն դեռ ունեն ՀՀ պաշտոնյաները: Բա խի չի երեւում, մանավանդ իրենց գործերից: Նազարյան, այսինքն դեռ այնպիսի բան չես արել, որ ամաչես: Կեցցես:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930