Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Դուք համարում եք, որ իրավիճակը շտկվո՞ւմ է, որ զարգացման միտում կա՞»

Հունիս 02,2015 12:41

«2014-ի էքսպորտը 1 մլրդ 665 մլն դոլար, ներմուծումը՝ 3 մլրդ 734 մլն դոլար: Մոտ 2 մլրդի դեֆիցիտ կա, որը պետք է փակվի: Արտաքին ֆինանսավորում կարծես չունենք, եւ դեֆիցիտը հիմնականում փակվում է տրանսֆերտների հաշվին: Բայց ռուբլու արժեզրկման պատճառով տրանսֆերտների ծավալը նվազել է: Եթե տարիներ շարունակ այս դեֆիցիտը կա, ինչ-որ բան չպե՞տք է մտածեք արմատապես վերափոխելու տնտեսության այս մոդելը, թե՞ կարծում եք այսպես կարելի է շարունակել տասնյակ տարիներ»,-այսօր ԱԺ-ում տնտեսական ոլորտում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ դինամիկան երբ նայում ենք, արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին. «Սա կբերի մի իրավիճակի, երբ մենք այլեւս չենք ունենա դեֆիցիտ: Դա գործընթաց է: Երբ կհասնենք մեր իդեալին, չգիտենք, նույն հարցը ձեզ կարող ենք տալ՝ ե՞րբ կհասնենք իդեալին:

Պատասխանը Լեւոն Զուրաբյանին չհամոզեց եւ չգոհացրեց. «Արտաքին ուղիղ ներդրումները երբ նայում ենք, կատաստրոֆիկ անկում է: Դուք համարում եք, որ իրավիճակը շտկվո՞ւմ է, որ զարգացման միտում կա՞: Ես դա չեմ տեսնում, պարազիտ տնտեսություն է»:

Միջամտեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Մենք տեսնում ենք, պարոն Զուրաբյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930