Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազում են մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հավաստիացրել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ ներդրումների համար լայն հեռանկարներ են ստեղծվում։ «ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ են բացում մեր երկրի զարգացման համար։ Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու եւ այնտեղ իրենց դիրքերն ամրապնղելու համար։ Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին եւ առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը»,- դեռ այս տարվա մարտի 18-ին «Արարատի ստորոտին» վերնագրով ֆորումի ժամանակ ասել էր Ս. Սարգսյանը։
Իսկ մայիսի 18-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում նա նշել էր. «Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում եւ պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր։ Աշխատանքը պետք է ուղղված լինի առեւտրային եւ ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը…»։
Ինչպես տեսնում ենք, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից անցել է հինգ ամիս, եւ առնվազն եռամսյակային տվյալները ներդրումների աճի փոխարեն վկայում են անկման մասին։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում