Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ սնվելը առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ (Տեսանյութ) 

Հունիս 02,2015 12:27

Սխալ սնվելը հանգեցնում է մի շարք լուրջ խնդիրների: Այսօր այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասաց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Նրա խոսքերով՝ մարդիկ երկար տարիներ սնվում են սխալ, հետո առողջական որեւէ խնդրով դիմում են բժշկի՝ առանց իմանալու, որ այդ հիվանդությունը սխալ սնվելու արդյունք է:

Բժշկուհու ներկայացմամբ՝ կարելի է ուտել այն, ինչ ուտելի է, սակայն կան սննդի տեսակներ, օրինակ՝ արագ սնունդը, որը կործանարար է: Էնդոկրինոլոգն ասաց, որ այսօր շատ սննդի օբյեկտներ, կլինեն դրանք սրճարաններ, ռեստորաններ, օգտագործում են այսպես կոչված տրանս-յուղեր, որը շատ մատչելի են բիզնեսի համար, միաժամանակ շատ կործանարար են:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա այն ընտանիքներին, որոնք չեն կարող էկոլոգիապես մաքուր եւ բազմազան սնունդ գնել, ինչպե՞ս կարելի է քիչ եկամուտով առողջ սնվել, շատերը գրեթե ամեն օր միայն կարտոֆիլ են ուտում, բժշկուհին ասաց. «Գիտեք, կարտոֆիլը մթերքների թագուհին է: Այն պատերազմների ժամանակ ազգեր է փրկել եւ ամենեւին էլ վատ չէ, որ մարդիկ կարտոֆիլ են ուտում: Ես հաճախ ասում եմ՝ կարեւորը այն չէ, ինչ ես ուտում, կարեւորն այն է՝ ինչպես ես պատրաստում»:

Մանրամասն՝  տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ հոգեբան Նաիրա Վանյանն էլ ասաց, որ այսօր սովորաբար արագ սննդի կետերը ուտելիքը այնպիսի հավելումներով ու համեմունքներով են պատրաստում, որ այդ սնունդը դրդում է մարդկանց նորից ու նորից ուտել: Հոգեբանի կարծիքով՝ շատ կանայք սթրեսային վիճակում էլի դիմում են սննդին, սկսում են ուտել, ուտել, գիրանալ: Այսպիսի մարդիկ երբ հուզված են լինում սկսում են ուտել՝ կարծելով, որ կերան, մի քիչ հանգստացան, մինչդեռ դա սթրեսից ազատվելու միջոց չէ, արդյունքում պարզապես գիրանում են:

Բանախոսներն այն կարծիքին են, որ ճիշտ սնվելը պետք է դաստիարակել մանկապարտեզից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930