Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կլինի» (Տեսանյութ)

Հունիս 02,2015 12:07

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, բայց ինչ չափով՝ հարց է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ասաց, որ ՀԷՑ-ի հայտը սահմանված կարգով նայել են, բայց չունեն որոշում. «Մենք մինչեւ 88 օր ուսումնասիրման ժամկետ ունենք, 1 շաբաթ հետո՝ ամսի 9-ին կամ 10-ին մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Թե որն է անձամբ Նազարյանի դիրքորոշումը՝ նա չհայտնեց. «Քանի որ աշխատակազմը դեռեւս չի ավարտել ուսումնասիրությունները որեւէ բան չեմ կարող ասել, բայց մի բան հաստատակամ ուզում եմ ասել: Բավականին մեծ հնչեղություն է ստացել մամուլում, որ ՀԷՑ-ն իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են շքեղությանը՝ մեքենաներին, վարձակալած տներին եւ էլի այլ ծախսերին: Դրա համար այդ մասով կարող եմ ասել՝ եւ նախորդ սակագներում եւ առաջիկա սակագնում որեւէ շքեղության էլեմենտ սակագնում իր արտացոլումը չի գտնի: Ես պատրաստ չեմ պատասխանել՝ ինչքանով է բարձրանալու սակագինը: Կարող եմ ասել, որ սակագնում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի բարձրացում կլինի: Բայց ինչ չափով, ինչ մեծության՝ ես այսօր պատրաստ չեմ ասելու»:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ սակագնի բարձրացման վրա ազդում է դոլար-դրամ փոխարժեքի տատանումը. «Սակագնի հաշվարկման հիմքում փոխարժեքը հաշվել էինք 407 դրամ, այսօր 480-481 է»:

Հարցին՝ իսկ ժողովրդի վճարունակության բաղադրիչներն ուսումնասիրե՞լ եք, գիտե՞ք, որ ժողովուրդը վճարունակ չի՝ հանձնաժողովի նախագահը հորդորեց իր գործառույթներից հարցեր տալ:

Լրագրողները հիշեցրին՝ անցյալ տարի Դուք խոստացել էիք, որ սակագնի բարձրացում չի լինի, բայց…Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Ա՛յ, տեսնում եք, իմ տառապանքը փորձ ունի: Երբ անցյալ տարի դուք այդ հարցն ինձ տվեցիք, ես պատասխանեցի մի քանի նախադասությամբ: Դուք իմ պատասխանի մեջից առանձնացրեցիք մի նախադասությունը եւ այսօր շահարկում եք: Դրա համար ես այսօր զերծ կմնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930