Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ կառավարությանը քննադատողների հետապնդումները

Հունիս 02,2015 12:04

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին մի շարք առաջարկություններ է արել, որոնք մաս են կազմում այդ երկրի շարունակական մոնիտորինգի, այդ թվում՝ քայլեր ամրապնդելու ժողովրդավարական «հակակշիռները» համակարգում, ապահովելու արդար ընտրական շրջանակ, դատական անկախության հետագա խթանումը եւ երկրում մարդու իրավունքների ճնշումներին վերջին դնելու ուղղությամբ:

ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ երեկ Փարիզում պատգամավորներ Պեդրա Ագրամունտի (Իսպանիա) եւ Թադեուսզ Իվինսկի (Լեհաստանի) «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը» զեկույցը ընդունելով՝ հանձնաժողովը ողջունել է Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի նվազեցումը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների հարցերի համատեղ աշխատանքային խմբի աշխատանքների վերսկսումը:

Հանձնաժողովը նաեւ դատապարտել է «Ադրբեջանում մարդու իրավունքների վրա գործադրվող ճնշումները, որտեղ ՀԿ-ների եւ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքային պայմանները զգալիորեն վատացել են եւ հայտնի ու ճանաչված մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ եւ լրագրողներ ճաղերի հետեւում են հայտնվել»: Հանձնաժողովը կոչ է անում իշխանություններին «վերջ տալ կառավարության քննադատողների համակարգային հետապնդումներին»:

Բանաձեւի նախագիծը ԵԽԽՎ-ում կքննարկվի ամառային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 22-ից 26-ը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930