Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանի պաշտպանությունը կարող է լրջորեն վնասել պրն Օհանյանի վարկանիշին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 02,2015 12:01

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին անվանարկող տեղեկություններ տարածողներին՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «լավ կանեն տեղները վեր ընկնեն, թե չէ որ բռնեցինք՝ բռնաբարվելու են»։

«ՉԻ» – Առաքել Մովսիսյանին հասկանալ, իհարկե, կարելի է: Նա, որպես քաղաքական գործիչ, պատրաստ է պաշտպանել իր երկրի պաշտպանության նախարարին եւ մտադիր է հանուն դրա կիրառել իրեն հոգեհարազատ միակ քաղաքական գործառույթը։ Համաձայնվեք՝ շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե Շմայսն ասեր «նախարարի մասին ստահոդ տեղեկությունների տարածումը պետք է կանխել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»։ Այ դա իսկապես սենսացիա կլիներ։

Բայց մեզ, բնականաբար, պրն Մովսիսյանի քաղաքական զինանոցն ու գործիքակազմն առանձնապես չեն մտահոգում։ Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանի «թասիբին կանգնում է» Շմայսը։ Այ դա արդեն իսկապես մտահոգիչ է եւ կարող է լրջորեն վնասել պրն Օհանյանի վարկանիշին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930