Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը խուսափել է Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցից. «168 ժամ»

Հունիս 02,2015 11:55

Հատված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից:

– Ե՛վ կիրակի՝ Արտաշատում եկեղեցու բացմանը, և՛ երկուշաբթի՝ Մալաթիա համայնքում՝ կինոթատրոնի բացմանը, Գագիկ Ծառուկյանն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին։ Ի՞նչ է կատարվում Սարգսյան-Ծառուկյան հարաբերություններում, ներո՞ւմ է եղել, հաշտվե՞լ են:

– Չգիտեմ։ Ինձ կարող եք տարօրինակ համարել, խնդիրներից խուսափող համարել, բայց ինձ մի հարց է հուզում՝ այս երկիրը որ մենք տվեցինք հաջորդ սերնդին, մեզ անիծելո՞ւ են, թե՞ ասելու են՝ տվեցիք այն, ինչ մենք կարող ենք տալ մեր երեխաներին։ Մեր երկիրը սպառվում է այս իշխանության օրոք։ Եթե այս իշխանությունը կարողանար արտագաղթը կանգնեցնել, ես նրան չէի քննադատի, եթե կարողանար ներգաղթ կազմակերպել, ես կաջակցեի նրան։ Այսինքն՝ բացարձակ այն կլասիկ քաղաքական գործիչը չեմ, որ անձերով նայեմ։ Ես գործով եմ նայում, ու գործով այս մարդիկ անում եմ միայն հայաստանավնաս, հայավնաս գործ, իրենց բոլոր քայլերը նպաստում են ՀՀ-ից հիսաթափվելու ու գնալու համար։

Դա պատահական չէ, որ «Եվրատեսիլին» չէին քվեարկում ՀՀ-ին, չէ՞ որ անցած տարիներին քվեարկել են։ Հավատ այլևս չկա, որովհետև ցանկացած հայաստանյան միջոցառում ասոցիացվում է հայաստանյան իշխանության հետ՝ Ձեր ասած եկեղեցի բացելը, երգը, ֆուտբոլը, ամեն ինչը։ Այլևս սփյուռքը և ոչ սփյուռքը ՀՀ-ի նկատմամբ որևէ դրական էմոցիա չունի, որևէ հույս չի կապում։ Բոլորը երես են թեքել։ Այն 60 հազար մարդը, որ այս տարի գնացել է արդեն, գնացել է ընտանիքով, ոչ թե փող են ուղարկում իրենց ընտանիքը պահելու համար, այլ հորն ու մորն էլ են տանում։ Այս վերջին աննորմալությունը՝ արտագնա աշխատանքի գնացողների հետ կապված նրանց համակարգված գնալն ու հարկեր մուծելը կազմակերպելը, գնացեք սփյուռքում, ՌԴ-ում աշխատողներին հարցրեք՝ ինչպե՞ս են վերաբերվում սրան։ Ուղիղ ներդրումները 4 ամսում պակասել են 2 անգամ, տրանսֆերտները նույնպես 2 անգամ պակասել են։ Առջևում սոցիալական պայթյուն է սպասվում։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930