Ովքեր են վերահսկողություն սահմանում գազալցակայաններում։ Ըստ սահմանված կարգի՝ գազալցակայանում համապատասխան վերահսկողությունը պետք է իրականացնի արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ, «Գազպրոմ Արմենիա» բաժնետիրական ընկերությունը։ Իսկ ո՞ւր են նշված կառույցները։ Ինչպես փորձն է ցույց տալիս՝ ոլորտը կարգավորող կառույցները շփոթվում են, սկսում ստուգումներ իրականացնել այն ժամանակ, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, լինում են զոհեր։ Եվ շատ հաճախ աղմկալի բացահայտումներ են ի հայտ գալիս։
Այս դեպքերից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, թե հստակ հանձնարարական ունի՝ ստուգումներ եւ դիտարկումներ անցկացնել գազալցակայաններում, եւ եթե պարզվի, որ դրանք կառուցված են օրենքի խախտումներով, թերացումներ կան, ապա դրանց շահագործումը կդադարեցվի։ Ստացվում է, որ մինչ այս ԱԻՆ-ն ու մյուս գերատեսչությունները թերացել են, որ չեն ստուգել գազալցակայանները։
Ավելին՝ տպավորությունն այնպիսին է, որ 7 գերատեսչությունների տրված թույլտվությունները ձեւական բնույթ են կրել, ինչի արդյունքում ունենք զոհեր։ Իսկ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մարդկային կյանքերի համար։
Նշենք, որ տեղեկություններ կան՝ պայթյուններն ավելի խորը արմատներ ունեն։ Ինչպես հայտնի է՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը «ներքին կարգով» արգելել է մայրաքաղաքում գազալցակայան կառուցելու թույլտվություն տալ։ Արդյունքում՝ բոլորը սկսեցին մարզերում գազալցակայաններ կառուցել։ Եվ չի բացառվում, որ այս պայթյուններին հաջորդող ստուգումները մի շարք գազալցակայանների փակման պատճառ դառնան։ Չէ՞ որ մրցակցությունն անասելի մեծ է, եւ անհրաժեշտ է ոլորտը կարգավորել։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում