Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրժուան, դեմոկրատը, չարիքն ու մյուսները. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2015 11:03

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երբեմնի նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի արած հայտնի սկանդալային հայտարարություններից հետո Ծառուկյանն ու Սարգսյանը շաբաթ եւ կիրակի օրերին առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առջեւ։

Թվում էր, թե փետրվարտասներկուսյան «ցունամիից» հետո այլևս երբեք հնարավոր չի լինելու հրապարակայնորեն նրանց միասին տեսնել. Բայց մայիսի 30-ին նրանք մասնակցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը, իսկ կիրակի օրը միասին եկել էին Հարավ-արեւմտյան թաղամաս՝ «Հայաստան» կինոթատրոնի բացմանը։

Ավելին՝ «ՀԺ»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե որքան ջերմ են միմյանց հանդեպ երբեմնի կոալիցիոն գործընկերները, որ հետո դարձան «թշնամիներ» այն աստիճան, որ Սերժ Սարգսյանի հասցեին Ծառուկյանն ասում էր չարիքի իշխանություն, իսկ Սարգսյանը Ծառուկյանին՝ Դոդի Գագո, ով միլիարդավոր հարկեր է թաքցրել «բարեգործություն» անվան տակ, ով «այբը» եւ «բենը» չի տարբերում, ով դարձել է չարիք երկրի համար եւ այլն, եւ այլն։

Բայց փաստորեն, ինչպես հաճախ են սիրում կրկնել ՀՀԿ-ական գործիչները, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում եւ երբեք չի կարելի ասել՝ երբեք։ Նախ՝շատ արագ մոռացության մատնվեցին Սերժ Սարգսյանի հանձնարարականները՝ «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել խորհրդարանում Ծառուկյանի բացակայությունների հարցով, մանրամասն ստուգել միլիարդավոր դրամների չմուծված հարկերի վերաբերյալ լուրերի իսկությունը, ինչպես նաեւ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»։ Սերժ Սարգսյանն ընդամենը հասցրեց Ծառուկյանին հեռացնել Ազգային անվտանգության խորհրդի կազմից։

Ի դեպ, երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հիթ էր դարձել Գագիկ Ծաոուկյանի եւ Սերժ Սարգսյանի նկարը, մեկնաբանություններում օգտատերերը հիմնականում հիշում էին «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» անվան տակ երկար ժամանակ իրականացվող ֆարսի մասին, որի հեղինակները, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ին, նոր՝ խորը եւ քաղաքագիտական վերլուծության նյութ ստացան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930