Արթուր Բաղդասարյանը որոշել է քաղաքական-հասարակական լայն կոնսենսուս ձեւավորել, «վճռական քայլեր» ձեռնարկել ու համատեղ ուժերով «երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»։
Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնողներ էլ արդեն իսկ կան, 50-ից ավելի հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ մինչեւ նախաձեռնության մասին հայտարարությունը հանդիպել եւ իրենց աջակցությունն են հայտնել Բաղդասարյանի բռնած գործին։
Այդուհանդերձ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը երեկ չփարատեց հետաքրքրասիրությունն այդ կազմակերպությունների ինքնության մասով։ «Եթե անուններ չեն հրապարակվել, ապա պետք չի խոսել, դա կանի մեր նախագահը»,- Խաչատրյանն էլ հրաժարվեց անուններ հնչեցնելուց։
Նախաձեռնության նպատակների ու անելիքների մասին խոսելիս նա նախ թվարկեց Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ՝ փոքր ու միջին ձեռարկատիրությունների փակումից մինչեւ համատարած արտագաղթ, «վաղվա օրվա նկատմամբ հույսի բացակայություն», ապա վստահեցրեց, որ կոնսոլիդացիա ստեղծելու նպատակն այս խնդիրներին լուծում տալն է։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս՝ հավաքվել-զրուցելո՞վ, թե՞ իշխանության դեմ ընդվզելով։ Հարցն Իշխան Խաչատրյանին տեղափոխեց հիշողությունների գիրկը, պատգամավորը հիշեց, որ անցած տարի, ամռան տապին ՕԵԿ-ն էլեկտրաէներգիայի 4 դրամով թանկացման դեմ բողոքի ակցիաներ է իրականացրել. «Այսինքն՝ մենք այն ուժն ենք, որ ստեղծված դժգոհությունները հրապարակային ենք դարձրել ոչ թե միայն ելույթներով, այլ գործողություններով»։
Խաչատրյանը խորհուրդ տվեց համբերել եւ սպասել ՕԵԿ-ի գործողություններին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում