Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օրում՝ 5 մլն 963 հազար դրամի ավիատոմս. «Հրապարակ»

Հունիս 02,2015 10:39

Միայն մայիս ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ մի շարք գերատեսչությունների համար պետբյուջեից մի քանի միլիոն դրամ է ծախսվել միայն ինքնաթիռի տոմս գնելու համար։ Ընդ որում՝ գնումները կատարվել են «մեկ անձից» սկզբունքով, ոչ թե մրցույթով։ Այս ամենը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։

Միայն մայիսի 18-ին եւ 19-ին ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից կնքված պայմանագրերով ինչ-ինչ գործուղումներ իրականացնելու համար ՀՀ պետբյուջեի հաշվին գնվել է 5 մլն 963 հազար դրամի ավիատոմս, որոնց մեծ մասը բաժին է ընկնում արտաքին գործերի նախարարությանը։

Թե այդ գործուղումներից ինչ է շահում մեր պետությունը, դեռ հարց է, գործուղման մեկնողները՝ որ հաստատ ինչ-որ բան շահում են։

Միակ դրական հանգամանքը թերեւս այն է, որ գնված տոմսերի մեծ մասն այս դեպքում էկոնոմ դասի է, թեպետ, վճարված գումարների չափը տեսնելով, այդ «էկոնոմների» մեջ ինչ-որ «էկոնոմ» բան տեսնելը շատ դժվար է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930