Երեկ Աշոցքի կենտրոնում կաթի գնի էժանացման պատճառով բողոքի դուրս եկած գյուղացիները նեղվեցին երկրի իշխանավորներից՝ նշելով, որ «անտերուդուրս» երկիր են դարձրել հրաշք Հայաստանը: «Եթե մեզանից գնվող կաթի գինը դարձրել եք 130 դրամ, բա մթերքն էլ էժանացրեք, մածունը՝ թանկ, սմետանը՝ թանկ, եթե կաթը էժանացնում եք, դրանք ինչի՞ են էդպես թանկ մնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:
Մեր հարցին, թե գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները չէի՞ն եկել իրենց մոտ՝ հարցը կարգավորելու, գյուղացիներից մեկը բորբոքված ասաց. «Մարդ չենք տեսել, ստեղ չեն եկել, պրեզիդենտը որ գա, չկարողանամ հետը խոսել, էլ ո՞ւմ հետ խոսեմ: Կարեւորը պրեզիդենտն է, էն էլ չի երեւում. 90 հատ «Ջիփ» է գալիս, 100 հատ էլ թիկնապահ»:
Մի ուրիշ գյուղացի էլ նետեց. «Էնպիսի մարդ է գալիս, որը չգիտի անասունի էգն ու որձը,
բայց դարձել է գյուղատնտեսության նախարարության պաշտոնյա»:
Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
02.06.2015