Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխաբերական իմաստը

Հունիս 02,2015 10:09

Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզեւ «փոխաբերական» իմաստով: Օրինակ՝ երբ մարդկանց ուղեղը բռնաբարում են վատ հայերենով՝ չկարողանալով գոնե մեկ կապակցված միտք արտահայտել: Հենց այդպես են խոսում մեր պատգամավորներից շատերը՝ քյաբաբը եւ օղին այնքան են բռնաբարել նրանց ստամոքսը, որ մարսողական պրոցեսը երեւում է նրանց դեմքերին եւ ակնհայտորեն խոչընդոտում է մտածողության բոլոր դրսեւորումներին: Դե, իրենց տարերքը մտածելն ու խոսելը չէ՝ նրանք «ազգանվեր գործեր են անում»: Չգիտեմ, թե որն է իրականում նրանց ազգանվեր գործը, բայց, ենթադրենք, դրանք արվում են: Հապա ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ խորհրդարանում, որտեղ, մասնավորապես, օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար ցանկալի է նախ՝ կարդալ դրանք, եւ երկրորդ՝ հասկանալ, թե ինչի մասին է այդ օրենքը: Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը: Իսկ «բռնաբարություններից», որոնք երեւի փոխարինում են ավելի թունդ հայհոյանքները, կարելի է խոսել նույն քյաբաբի սեղանի շուրջ՝ վերհիշելով սեփական հերոսական անցյալը:

Ահա այդ «պերսոնաժներից» մեկը՝ Առաքել Մովսիսյանը («Շմայս»), սպառնացել է գլխատել եւ բռնաբարել որոշակի հոդվածների հեղինակներին կամ պատվիրատուներին: Այդպես է նա, իր մտահորիզոնի սահմաններում, սատարում պաշտպանության նախարարին՝ չնայած Սեյրան Օհանյանը նման «պաշտպանների» կարիքը հաստատ չունի: Պատգամավորի այս սպառնալիքի մեջ Ազգային ժողովի նախագահը «փոխաբերական իմաստ» է տեսնում: Միայն Գալուստ Սահակյանի նման լեզվաբանը կարող է այստեղ փոխաբերություն տեսնել: Մարդն ասում է՝ հայտնաբերվելու դեպքում նրանց (հեղինակների կամ պատվիրատուների) կանայք կբռնաբարվեն՝ ո՞րն է այստեղ փոխաբերական իմաստը:

Ազգային ժողովում կար, կարծես թե, էթիկայի հանձնաժողով. առաջ այն՝ լավ, թե վատ, ինչ-որ հարցեր էր քննարկում: Վերջերս այդ հանձնաժողովից ոչ մի ձայն չի գալիս՝ կամ պատգամավորներն են ավելի բարեկիրթ դարձել, կամ էլ բոլորը հասկացել են, որ այդ հանձնաժողովի որոշումները որեւէ նշանակություն չունեն: Այսպես ասած՝ «ձեռ են քաշել»: Փոխաբերական իմաստով՝ իհարկե:

Այս մետաֆորիկ լեզուն, կարծես թե, գնալով նորաձեւ է դառնում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, օրինակ, հայտարարել է, որ ֆոլլաթթվով հարստացած հացը պետք է վերարտադրողական տարիքի բոլոր կանանց՝ առողջ սերունդ ունենալու համար: Շատ լավ: Իսկ այն կանայք, որոնք վերարտադրողական տարիքին դեռ չեն հասել կամ անցել են այն՝ նրանց ինչի՞ն է պետք: Իսկ տղամարդկա՞նց: Նրանք նո՞ւյնպես կարող են հղիանալ: Եթե այո, ապա միայն փոխաբերական իմաստով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Բռնաբարությունը լավ բան չի՝…
    Արդեն 10 րոպե է ոչ կարողանում եմ շարունակությունը կարդալ, ոչ ձայն հանել: Չորս բոլորս էլ հայերեն իմացող չկա: Սրան էլ ի՞նչ շարունակություն գրես:

  2. Գեւորգ says:

    Լավը իհարկե լավ բան չի, ինչպես եւ անպատիժ սպանությունը, ծեծելն ու խոշատանգելը՝ կնոջը, ծեր մարդուն, դեպուտատին, կամ թեկուզ եւ առողջ ու բողոքավոր քաղաքացուն: Բայց պարզվում է որ հայաստանում անհրաժեշտ է: Մի Սեյրան բողոքել է, մյուսն էլ նրան բնականորեն պաշպանել է՝ խոստանալով բռնաբարել ու գլխատել իր խեղճ ադաշին նեղացնողներին – ինչը նորմալ չէ? Ուստա Գալուստն էլ գեղեցիկ փոխաբերություն է գտել այստեղ,- ինչ կա տարօրինակ? Որեմն պիտի համաձայնենք նաեւ որ բոլորս ենք ազատ այսուհետ իրենց ազգն ու տակը ը…ը տենց անելու (փոխաբերական գեղեցիկ իմաստով!) Աշոտյանն էլ պարտավոր է հրահանգել որ դպրոցներում լայնորեն ներդրվի ու պահպանվի նման վառ ու արտահայտիչ լեզվական կոլորիտը – որպես ազգային յուրահատուկ արժեք, ստեղծված պանծալի մարդակերպ տավարների (փոխաբ!) կողմից: Ընդիմությունը պիտի այս հարցն օրակարգ մտցնի, էս անգամ գոնե աջակցություն կարող է սպասել մեծամասնական իշխող ….ններից (փոխաբ!)

  3. dyadyur says:

    Մեր երեսՓՈԽԱՆՆԵՐԸ բռնաբարություն ասվածը հասկանում են յուրովի:Նրանցից շատ շատերի մտածելակերպով բռնաբարել պետությունը,գաղափարը,հակառակ կամ նույն սեռի ներկայացուցչին, հասկացվում է, ճիշտ է բռնի կերպով,բայց բարություն անել:Այնպես որ,իրենց հոգու խորքում նրանք բարի են և նրանց թվում է,որ բռնաբարելով միայն լավություն են անում:Դե,ժողովուրդ,արի ու էսքան ,,սեռական ակտիվ,, դաՌմԱեդ պահի:Եվ մի բան էլ.երբ տղամարդը խոստանում է բռնաբարել որևէ այլ տղամարդու,դա բժշկական տեսանկյունից ինչպես է կոչվում???

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի dyadyur, նախ հարգանքներիս հավաստիքը Ձեզ, էդ «երեսփոխանը» կարծես վաղուց մոռացել ա իր սեռը, վկայությունը իր քյաբաբ խորովածով լիքը փորը: Համոզված եմ որ ոչ էլ իր ազգությունն էլ, մարդ արարած լինելն էլ: Բժիշկները իրեն պիտի համոզեն Երեվանի գազանանոցում մի վանդակում տեղավորվի , էրեխեքը կուրախանան…

  4. Hakob says:

    Հարգարժան Արամ,երբ հասարակության, սովորական հայ մարդու տղամարդու, շարքային քաղաքացու աչքի առաջ կնոջը, երեխային կամ ուրիշի հահոյում ե կամ սպառնում են, ինքնաբերաբար վիրավորում են այդ հասարակությանը,շրջապատի մարդկանց: Հնարավորություն ունեցող մարդը, ով էլ լինի,կին, թե տղամարդ, ուզում է պաշտպան կանգնել կամ պաշտպան կանգնում է: Հազարավոր այդպիսի դեպքերի եմ ականատես եղել: Չերկարացնեմ, բայց եբ նույն մանկամսուրի մսրապետը, որ ինքն էլ է ուզում էլեկտրականությունը անվճար լինի,վճարեք դուք, կամ թույլ չի տալիս <> անեն:<> գտել է, իր և նմաների համար<> կամ<> ինչ է իրականում , կամ հետաքրքիր է, ինչպես է կարողանումտարբերակել ուղղակի կամ փոխաբեարական իմաստները: Բարոյականը մեղմ է ասված, չէ որ, մարդկային տեսակներ կան, որոնց հոգեբանությունը երբեմն բացահայտ զռռում է նրանց դեմքերին, ովքեր էլ որ լինեն, որտեղ էլ որ գտնվեն, ինչ պաշտոն էլ հաջողացնեն զբաղեցնել, մի պարզ հոգեվերլուծությամբ իրենց պատկերանկարի պատճեն կարող են ստանալ, բնօրինակը թող մնա , դեռ այլ տիպի պատկերների պոստմոդեռնիստական քանդակների ցուցահանդեսներ կլինեն, դրանք պետք կգան, մշակութային մրցանակներ կշահեն…մութը, ստվերը և ստորը հին եգիպտական պատկերացումներում նույպես կամ ուղղակի էին փոխաբերական

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930