Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը՝ սիրելի մուլտֆիլմ ու մուլտհերոս չունի. «Ես մուլտֆիլմ չեմ նայում»

Հունիս 01,2015 23:35

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է, եւ Aravot.am-ը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեց՝ Ձեր մանկությունն ինչպե՞ս է անցել:

Նախարարը պատասխանեց. «Ես, իրոք, երջանիկ մանկություն եմ ունեցել, որովհետեւ այն ընտանիքը, որտեղ ես ծնվել եմ, հոյակապ ընտանիք է: Իմ ծնողներին պաշտում եմ Աստծո չափ, ինչպես ասում են, եւ ես նրանց արդյունքն եմ: Անկախ ամեն ինչից, կրթությունը, հասարակությունն ազդում է մարդկային կերպարի ձեւավորման վրա, բայց ամենակարեւոր խնդիրը, որ ես հետին հայացք նետում եմ, իմ ընտանիքն է, իմ ծնողներն են: Մենք, երբ 2 ժամ հեռուստատեսություն էինք տեսնում՝ երջանկություն էր դա մեզ համար, կամ եթե որեւէ  ընտանիքում կար հեռուստացույց, դա նույնպես: Իսկ այսօր մեր մանուկների համար ամեն ինչը հասանելի է: Նրանք շատ ավելի կիրթ են, ավելի զարգացած են, ավելի ազատ են մեծանում: Մեր մանուկների համար կմաղթեի, որ խաղաղ երկինք լինի, եթե երեխան խաղաղ չապրեց, մնացած ամեն ինչ երկրորդական է: Եվ կուզենայի, որ մեր դպրոցը, հասարակությունը յուրաքանչյուր երեխայի ընդունակությունների չափ այդ երեխային բացեր: Որովհետեւ մեր երեխաները բոլորը ծնվում են գրեթե հավասար ընդունակություններով: Այլ բան է, որ մի տեղ երեխան կարողանում է ճիշտ դաստիարակության արդյունքում ինքնադրսեւորվել, տաղանդավոր երեխաներ ենք ունենում, բայց մի ուրիշ տեղ նա դառնում է հանցագործ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Ձեր սիրած մուլտֆիլմը, սիրելի մուլտհերոսը: Նախարարն անկեղծացավ. «Ես մուլտֆիլմ չէի ասի, ես չեմ նայում մուլտ ճիշտն ասած, հակառակը պնդել չեմ կարող: Նախ, ժամանակը չունեմ: Գիտեմ, որ Սահակյանցը հիմք դրեց մուլտիպլիկացիայի, եւ գիտեմ նաեւ, որ Անահիտ հեքիաթը շատ լավ ձեւով բեմադրված է: Ճիշտն ասած, հարազատներս գնացել են կինոթատրոնում դիտել եւ եկել են ասել են՝ շատ հետաքրքիր էր: Բայց ես փոքր տարիքում Թումանյանի հեքիաթները, Աղայանի հեքիաթները անգիր գիտեի երեւի, այնքան մեր տանը գիրքը, գրականությունն ընդունված էր, որ մենք հատորներով անգիր էինք սովորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930