Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող հունիսմեկյան միջոցառումները եզրափակվել են «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով: Մանուկների ու նրանց ծնողների ուրախ ժամանցն ապահովել են երգի ու պարի ճանաչված և սիրված խմբեր, անհատ կատարողներ: Տոնական երեկոյի աշխույժ մասնակից են դարձել նաև իրենք`փոքրիկները: Նրանք, օրվա խորհրդին համահունչ, երգել են, պարել, ասմունքել:
Միջոցառման ընթացքում բազմաթիվ հաճելի անակնկալներ են մատուցվել, իսկ երեկոն ամփոփել է տոնական հրավառությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն