Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեմոնտ պտի անե՞ք, որ Հայաստանն աքսորել եք արտասահման». գյուղացիներ. (Տեսանյութ)

Հունիս 01,2015 22:30

Շիրակի մարզի Աշոցքի  տարածաշրջանի գյուղացիները, որոնք այսօր բողոքի էին դուրս եկել կաթի գնանկման դեմ, հատ-հատ անդրադառնալով երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահին, վարչապետին, գյուղնախարարին, շոշափեցին նաեւ արտագաղթի թեման: Գյուղացիների համոզմամբ, Աշոցքի տարածաշրջանում մնացել են միայն մեռելներն ու մեռել թաղողները, իսկ Գյումրիում, հատկապես իրիկվա ժամերին, տաքսու վարորդներն ու շները:

Ըստ նրանց, այս երկրում այլեւս սպառողներ չկան, գյուղատնտեսական ոչ մի ապրանք չի վաճառվում, ապրելու ամենախայտառակ պայմաններ են ստեղծված հատկապես Վրաստանին սահմանամերձ այս տեղանքում:

«Մեր գյուղից 400 հոգի գնացել են, մենք պլեն ենք ստեղ, ճիշտ աշխատեք էլի, գյուղացին սոված է, աշխատանք չկա, գյուղացին պարապությունից մնացել է պատերի տակ, տեսնում եք թուղթ են խաղում, մնացել են մենակ բիձեքը: Էդ էլ (տեսախցիկի առաջ չեն հստակեցնում, թե խոսքը ում մասին է) փոշի կաթը, որ  բերել է Հայաստան, էդ ո՞ւմ պտի կերցնի, երբ որ Հայաստանը աքսորել է  արտասահման», -ասաց գյուղացիներից մեկը: Մյուսն էլ հավելեց. «Ռեմոնտ պտի անեն Հայաստանը, դրա համար են աքսորել»:

Մանրամասները տեսանյութում`

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930