Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիան ի վերջո ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը. Ա1+

Հունիս 01,2015 22:01

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց ԱԳՆ կայքէջում զետեղված արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնության սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Մեր հարցին՝ արդյո՞ք արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Բրազիլիայի Դաշնության Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Բալայանը նշեց. «Այն, ինչ կա մեր կայքում, մնում է ուժի մեջ»։

Մեր ճշտող հարցին՝ և այնուհանդերձ՝ արդյո՞ք կարող ենք փաստել, որ արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է այդ երկրի կողմից ցեղասպանության ճանաչման հանգամանքը՝ Բալայանը կրկնեց նախորդ պատասխանը՝ «Այն, ինչ կա մեր կայքում, մնում է ուժի մեջ»՝ այդպիսով ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով տեղեկությունը։

«Ա1+»-ը զրուցեց նաև civilnet.am-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ, ով իր հոդվածում հերքել է Բրազիլիայի Դաշնության Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։ Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնվել է Հայ Դատի գրասենյակի տրամադրած տեղեկության վրա, որով ևս հերքվում է այս տեղեկությունը։

Նշենք, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ օրերս հայտարարել էին այն մասին, որ Բրազիլիայի Դաշնության Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930