Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Իսրայելյան. «Բարգավաճիզմն արմատախիլ եմ անելու»

Հունիս 01,2015 21:54

Մայիսի 31-ին Աբովյանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իրեն ծեծի են ենթարկել:

Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Իսրայելյանը պատմեց դեպքի մանրամասները. «Պատահական փողոցով քայլում էի, երբ դեպքը պատահեց, չէի խոսում, երեք մետրից դիմացս կանգնեց, հայհոյանք տվեց ինձ եւ առաջին հարվածը տվեց՝ առաջինը վնասելով ատամներս, ականջներս արյունլվա արեց: Դիմել եմ իրավապահ մարմիններին, իրենք զբաղվում են, խնդրել եմ, որ օրենքի սահմաններում ճիշտ լուծում տան: Այսօր դիմել եմ դատաբժշկին, առաջարկություն է եղել, որ հիվանդանոցում պառկեմ, բայց ընտրությունների հետ կապված չեմ պառկում. Մի քանի օր է մնացել: Դեպքի ընթացքում մեկ բառ չի ասվել. Ուղղակի զարմանում եմ, թե ինչո՞ւ ինձ խփեց: Այն էլ այս տարիքիս, երիտասարդ էլ չի խփողը, պանիր ծախող է շուկայում: Ինձ շատ է վնաս տվել»:

Նա համոզված է, որ կատարվածն ուղղորդված քայլ է եղել եւ շեշտեց, որ վերջին շրջանում ոչ մի գործողություն չի ծավալել. «Ես քաղաքական գործունեություն չունեմ: Ես իմ պետականության զինվորն եմ, հավերժ զինվոր կմնամ: 17 տարի է նստած եմ, ոչ մի աշխատանք, անգամ պահակ չեմ ուզում աշխատել, այս քաղաքում եւ երկրում անգամ մեկ կրպակ չունեմ: Ծառայել եմ այս քաղաքին, լավ եմ արել, ես պետական ոչ մի խնդիր չունեմ, ոչ մի սիգարետ անգամ շահ չունեմ, իմ երկրից էլ դուրս չեմ գալիս»:

Հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ ընտրություններին մասնակցելու պատճառով է միջադեպը կազմակերպել, նա պատասխանեց՝ ո՛չ:

«Եթե Առինջի թիմը գնա փող բաժանելու, մարդկանց վախեցնելու ճանապարհով, իրենք երբեք հաջողություն չեն ունենա, այլեւս այս քաղաքում: Բարգավաճիզմը այս քաղաքում արմատախիլ եմ անելու, որովհետեւ Բարգավաճում հավաքվել են չար մարդիկ, որոնք ուզում են պետական լծակները իրենց ձեռքը վերցնել եւ չարություններ անել»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկը կարո՞ղ էր դա կազմակերպել, նա պատասխանեց, որ բացառում է նրանցից որեւէ մեկի մասնակցությունը կատարվածին:

Կարապետ Իսրայելյանը հավելեց, որ Աբովյանի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու իր քաղաքապետը, եւ ոչ մի ուժ չպետք է ուղղորդի նրանց. «Իրենք ո՞վ են, որ կարողանան ինձ մատով կպչեն, իրենք ղեկավարներ ունեն, սկսած մարզպետից, անվտանգության ծառայության պետից: Թո՛ղ իրենք ինձ հետ այդ հարցերը լուծեն, ոչ թե մի հատ խեղճ ու կրակ պանիր ծախող, որն ատամներս կոտրել է, գլխիս մեծ վնաս է տվել: Ես Ծառուկյանին շատ էի հարգում, ընկերությունը ջերմ էր, մաքուր ընկերություն էր, շահ էլ չի եղել: Ես շեղվել եմ միայն մի նպատակի համար, որ իրենք այս քաղաքից դուրս գան, գնան Առինջ՝ իրենց գյուղը, ինչ ուզում են, անեն: Թո՛ղ այս քաղաքում ժողովուրդը որոշի, թե ով պետք է լինի քաղաքապետը: Իրենք ստիպում են ընտրել իրենց կամակատարին, որը Վահագն է (Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը Ա.Չ.), որ Կարոն (Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը Ա.Չ.) շարունակի իշխել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՎԱՀԵ says:

    Այ ցավտ տանեմ , դու Աբովյանում ուզում ես բարգավաչիզմը արմատախիլ անես , իսկ Իջևանում արագ տեմպերով զարգանում է , ծլում , ծախկում :https://www.aravot.am/2015/06/01/577303/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930