Այսօր Արարատ քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը իսկական տոնի վերածվեց: Արարատի փոքրիկների համար ամբողջ օր տոնական էր: Առավոտյան քաղաքի իշխանությունների՝ քաղաքապետարանի եւ Մշակույթի տան կազմակերպած մեծ միջոցառումն էր, որի ընթացքում եղան երգեր ու պարեր եւ հետաքրքրաշարժ խաղեր:
Օրվա երկրորդ կեսից Արարատի փոքրիկների համար միջոցառում էին պատրաստել Արարատի երիտասարդները՝ միջոցառման անվանը համահունչ՝ «Արարատի երիտասարդները՝ արարատցի փոքրիկների համար»: Կազմակերպիչները քաղաքում գործող «Զարգացման կենտրոն» կրթադաստիարակչական հ/կ-ն եւ «Արմինաշող» ՍՊԸ-ն էին:
Երիտասարդների ուղեկցությամբ եւ օգնությամբ փոքրիկները նկարեցին, աշխատեցին ձեռագործ պլաստիլինով, գուաշով, մասնակցեցին մրցութային համարների, պարեցին եւ միասին երգ սովորեցին:
Մանրամասները ֆոտոշարքում.
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ