Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծերն են ձևավորում այն միջավայրը, որտեղ դաստիարակվում են երեխաները»

Հունիս 01,2015 19:41

«Համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից,- ասում է մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանը.- երեխաները պիտի շփվեն ինչպես իրենց հասակակիցների, այնպես էլ մեծահասակների և, իհարկե, ընտանիքի անդամների հետ: Այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար քիչ տեղ ու ժամանակ կմնա, և էլ կարիք չի լինի անհանգստանալու համակարգչի ու համացանցի՝ երեխաների վրա թողած ազդեցության, դրանց վտանգավորության համար»:

Հոգեբանը, սակայն, խորհուրդ չի տալիս երեխաներին ամբողջովին արգելել համակարգչից ու համակարգչային խաղերից օգտվել. «Խաղերը, այդ թվում և համակարգչային խաղերը, նախապատրաստում են երեխային իր հետագա կյանքին: Եվ ճիշտ կլինի, որ ծնողներն էլ տիրապետեն այդ աշխարհին ու կարողանան այդ ամենը քննարկել երեխաների հետ: Ի վերջո, մեծերն են ձևավորում այն միջավայրը, որտեղ մեծանում ու դաստիարակվում են երեխաները»,- ընդգծեց հոգեբանը:

«Այսօրվա երեխաները միայն համակարգչային խաղերի անուններով կարող են գլուխ գովել»,- նկատեց ՀԳՄ մանկական գրականության սեկցիայի նախագահ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը:

Նա խորհուրդ է տալիս ծնողներին ամռան այս ամիսներին երեխաներին համակարգիչներից հեռացնել ու տանել մաքուր օդի. «Թող երեխաները ոչ թե համակարգչային, այլ բակային խաղեր խաղան, իսկ տանը լավ գրքեր կարդան»,- ասաց Ա. Վարդանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930