Այսօր ԱԺ-ում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին՝ «Դուք դրական եք վերաբերվում այն օրենքի նախագծին, ըստ որի պետք է ԱԺ-ում հաստատվի հուշարձանների ցուցակը: Ձեր պատասխանից է կախված՝ շարժում կսկսենք, թե ոչ: Պատասխանեք կոնկրետ այո թե ոչ»:
Նախարարը պատասխանեց. «Դուք ձեր ձեւով եք խոսում,ես էլ իմ ձեւով թույլ տվեք պատասխանեմ: Ես ձեզ ասել եմ իմ պատասխանը ինչ եմ ես մտածում այդ նախաձեռնության հետ կապված: Ես միանշանակ կողմ եմ, որ այդ գործընթացները մաքսիմալ խստացված լինեն: Բայց պարոն Մանուկյան, ես դժվար եմ պատկերացնում, որ դա հաստատի ԱԺ-ն: Դա հնարավոր բա՞ն է, ես չեմ պատկերացնում: Երկու նստաշրջան պետք է…մենք ո՞նց ենք կարողանում դա անել, ո՞նց: Ես դրա տեխնիկան չեմ պատկերացնում»:
Արամ Մանուկյանը, լսելով պատասխանը վեր կացավ եւ լքեց նիստը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հիմա շարժո՞ւմ եք ստեղծելու, նա ժպտաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ