Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը՝ օլիգարխների եկեղեցիների մասին

Հունիս 01,2015 19:22

Օլիգարխները նոր եկեղեցիներ են կառուցում Հայաստանում, ինչո՞ւ կոչ չեք անում, որ հին եկեղեցիները վերանորոգեն դրա փոխարեն: Այսօր լրագրողների  այս հարցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Կամաց-կամաց այդ տենդենցը սկսել է, ժամանակ է, պետք ամեն ինչի համար: Օրինակ, այսօր մասնավոր ներդրումներով բացվեց մի հիանալի կինոթատրոն՝ հիանալի կահավորված: Ամեն ինչի համար ժամանակ է պետք: Հիշում եմ, որ դեռեւս 7-8 տարի առաջ պետբյուջեի կողքին ոչ մի գումար չկար այլ աղբյուրներից: Հետո սկսեցին ժամանակակից արվեստի ոլորտներ գումարների հոսքը: Կամաց-կամաց այդ մարդիկ գալիս են դաշտ»:

Հարցին՝ մենք եկեղեցիների կարիք ունե՞նք այն դեպքում, երբ մեր երկրում լիքը սոցիալական պրոբլեմներ կան՝ նախարարը պատասխանեց. «Եթե մենք անընդհատ սոցիալականը որպես հիմք վերցնենք, նշանակում է մենք երկրի ոչ մի զարգացում չենք կարող ունենալ: Սոցիալականը կա, ժամանակի հետ լուծվում է: Մշակույթի ոլորտում քաղծառայողների աշխատավարձերի աննախադեպ բարձրացում եղավ: Երկիրը պետք է զարգանա: Մենք չենք կարող ունենալ պատմական մի շրջան, որտեղ ոչ մի բան պատմության համար չենք թողնում, ինչքան էլ ասում ենք՝ սա ճիշտ է, սա սխալ է: Ժամանակին որ Հյուսիսային պողոտան կառուցվեց, ասեցինք՝ ինչի է կառուցվում: Կյանքը պետք է իր հունով գնա առաջ: Եթե մեր նախկին սերունդները մեզ համար եկեղեցիներ են կառուցել ու թողել, ուրեմն մենք էլ պետք է թողնենք մեր սերունդներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930