Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վալերիկ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված խափանման միջոցը չփոխվեց

Հունիս 01,2015 19:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 1-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր «Վերնիսաժի գործի» քննությունը:

Պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ հայտարարեց, որ որոշում է կայացրել մերժել միջնորդությունը:

Դատարանի դահլիճում ներկա էր նաեւ ամբաստանյալի մայրը, որին այսօր ավելի վաղ դատավորը դուրս էր հանել դահլիճից, լսելով դատավորի որոշումը նա բացականչեց. «Գոռինը շուտ-շուտ ընդունում եք, Վալերիկինը ինչի՞ համար եք մերժում»:

Գագիկ Պողոսյանը կարգադրեց Վալերիկ Հովհաննիսյանի մորը դուրս հանել դահլիճից եւ կարգադրիչներին հրահանգեց այլեւս նրան թույլ չտալ մասնակցել գործով դատական նիստերին:

Դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930