Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանը միջնորդեց Վալերիկ Հովհաննիսյանին ազատել գրավի դիմաց

Հունիս 01,2015 19:03

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ հունիսի 1-ին շարունակվում էր «Վերնիսաժի գործով» դատական նիստը:

Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց Վալերիկ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Նա հայտարարեց, որ Վալերիկ Հովհաննիսյանի ծնողները պատրաստ են գրավը վճարել: Փաստաբանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի առողջության մասին փաստաթուղթ. «Հարգելի՛ դատարան, հաշվի առնելով, որ իմ պաշտպանյալը ծանր վիրահատություն է կրել, հետվիրահատական խնամք եւ ուժեղացված սննդի կարիք ունի, որը քննչական մեկուսարանում դժվար կլինի իրականացնել: Բացի այդ վիրահատության ընթացքում իմ պաշտպանյալի նկատմամբ ուժեղացված ռեժիմ էր իրականացվել, որեւէ խնդիր չի առաջացել, հակառակ դեպքում՝ դրա արձագանքը կլսեինք»:

Նա հավելեց, որ Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, երկրորդ կարգի պաշտպանյալ է, եւ ընտանիքի միակ կերակրողը Վալերիկ Հովհաննիսյանն է: Նա դատարանին ներկայացրեց նաեւ Սամվել Հովհաննիսյանի առողջության վերաբերյալ փաստաթուղթ:

Դատավորը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը բավարար չէ հիմնավորելու համար, որ ընտանիքի միակ կերակրողն ամբաստանյալ Հովհաննիսյանն է: Իսկ մեղադրող Հարություն Սարգսյանը առարկեց, քանի որ ըստ նրա չեն վերացել Վալերիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու հիմքերը եւ վտանգավորության աստիճանը մեծ է:

Մեղադրողի խոսքի ընթացքում բորբոքվեց ինքը՝ Սամվել Հովհաննիսյանը. «Բայց ո՞վ էր տարել մեքենան: Բառերդ չափավորե՛ք»: Վերջինիս դահլիճից դուրս հանեցին, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց. «Դատելով կենսաթոշակի վկայականում առկա լուսանկարից պետք է եզրակացնել, որ այս ակտիվ տղամարդը երկրորդ խմբի հաշմանդամ Սամվել Հովհաննիսյանն էր»:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930