Այսօր ԱԺ-ում լրագրողները Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեցին՝ գրավոր հարցմանը դուք պատասխանել եք, որ հիմնական բոլոր գործուղումներին մեկնում եք դուք, եթե ամեն ինչ նախարարն է կարգավորում, ինչո՞ւ են նախարարության աշխատակիցները աշխատավարձ ստանում:
Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ձեր ինֆորմացիան ճիշտ չի: Մեր նախարարությունում 46 գործուղում է եղել, որից 16-ն է եղել նախարարինը: Մնացածը եղել են աշխատակիցներինը: Տեղակալներինը քիչ է եղել, որովհետեւ տեղակալներն արագ փոխվել են: 1 տարվա աշխատողը դեռ պետք է բավականին բան սովորի, նոր կարողանա գնա եւ համայնքի առաջ ելույթներ ունենա, հարցեր քննարկել: Միջոցառումներ կան, որոնք ուղղակի պահանջում են, որ նախարարը մասնակցի: Եթե Կանադա չգնայի, Կանադայի համապատասխան նախարարները չէին մասնակցի մեր միջոցառմանը»:
Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ որտեղ հնարավոր է ուղարկել տեղակալի, վարչության պետի՝ ուղարկում է:
«Միայն ֆիքսվել եք Սփյուռքի նախարարի գործուղումների վրա: Իմ աշխատանքը սփյուռքում է, ՀՀ մարզերը չեն, որ ես գնամ, մարզերում նստեմ աշխատեմ: Ես պետք է սփյուռքը կարողանամ հասկանամ, տվյալ տարածքը: Սփյուռքի նախարարի, ինչպես արտգործնախարարի գործուղումները, պետք է սովորական երեւույթ լինի: Իսկ եթե ձեզ շա՜տ է հետաքրքրում, թե ես ինչքան եմ գնացել, անցյալ տարի ամեն ամիս 3 օր եմ բացակայել ՀՀ-ից: Ես գտնում եմ, որ դա շատ քիչ է, պետք է շատ գնալ, տեղում լինել, մարդկանց ոգեւորել»:
Կարդացեք նաև
Նախարարը պատմեց, որ իր աշխատանքի շնորհիվ է, որ աղմուկ սփյուռքից չենք լսում, հակառակ դեպքում իրենք շատ նրբանկատ են, եթե գնա ու մեկին չհանդիպի՝ կնեղանան, կվիրավորվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես խիստ կնեղանամ որ հանկարծ Տիկին Հրանուշը գա ու ինձ չհանդիպի ԱՄՆ ում: Կարող է նաև շաքարս բարձրանա