Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կաթ գնի նվազման հետ կապված բողոքի ակցիա էին կազմակերպել Աշոցքի բնակիչները: Նրանք նեղվել են, որ ինչ-որ օլիգարխներ կաթի փոշի են ներկրում Հայաստան, կաթնամթերող ընկերություններն էլ էժան գնով գնում են փոշին, այսպիսով` գյուղացու արտադրած անարատ կաթը կորցնում է պահանջարկը: Ավելին, կաթնամթերող ընկերությունները նվազեցնում են գյուղացիներից գնվող կաթի գինը, այսօրվանից այն իջեցրել են 130 դրամ մեկ լիտրի դիմաց, այսինքն` միանգամից 30 դրամով նվազեցրել են:
Այս ամենից նեղված գյուղացիները Aravot.am-ի հետ զրույցում ասացին. «Արյան գնով ենք մենք կաթը ստանում, ի՞նչ են մտածում վերեւներում, էս ժողովրդին բամբակով մորթում են, նստել են վերեւները մկներն ու կատուները, մենք էլ ճորտերն ենք…Ժողովուրդն ինչո՞վ է ապրելու, նախ էդ փոշի կաթը, որ բերել-լցրել է, է ո՞ւմ պտի կերցնի, էլ մարդ չկա, սաղ քոչել, գնացել են, էս քյասիբ ժողովրդից ի՞նչ են ուզում»:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ