Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դեմ է, որ «Քոչարի» պարը հայերի ոչ մշակութային ժառանգություն ճանաչվի. 1news.az

Հունիս 01,2015 18:08

Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մշակույթի նախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Քոչարի» պարը հայերի ոչ մշակութային ժառանգություն ճանաչելու հարցի բարձրացման կապակցությամբ:

1news.az-ի փոխանցմամբ՝ գործակալության կայքում նշված է. «Հայերը գողանում եւ որպես իրենց սեփականություն են ներկայացնում Ադրբեջանի ոչ մշակութային ժառանգության օրինակները»:

Գործակալությունը, մասնավորապես, հայերին մեղադրում է ադրբեջանական մի շարք երգերի, պարերի, երաժշտական գործիքների եւ կոմպոզիտորների երգերի «գողանալու» մեջ:

Հեղինակային իրավունքի գործակալությունը նշում է նաեւ, որ «սա ադրբեջանական հինավուրց պարերից մեկը՝ «Քոչարի»-ն, սեփականաշնորհելու առաջին փորձը չէ: «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչը փորձեց «Քոչարի»-ին որպես հայկական պար ներկայացնել»:

Հայտարարությունում նշվում է, որ Համհմու Քաշգարի «Դիվան լուգատ ատ-թուրք» գրքում «քոչարի» բառին տրված է հետեւյալ բացատրությունը. քոչ, այսինքն` ոչխար, քեչմեկ, այսինքն՝ քոչեվել տեղից տեղ: «Չկա պատմական եւ գիտական որեւէ հիմք, որպեսզի ադրբեջանական «Քոչարի» պարը ճանաչվի հայերի մշակութային արժեք»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930