«Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է – Gyumri is our home երիտասարդական նախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները` երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ:
Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբ պատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։
Այսօր՝ հունիսի 1- ին այն փակցրեցին Գյումրու Սախարովի հրապարակի հարակից տարածքում գտնվող «Շիրակ կենտրոնի» նորակառույց գրասենյակի պատին: Միջոցառման ավարտին ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանի օժանդակությամբ Գյումրու անօթևան ընտանիքների երեխաներին բաժանվեցին փոքրիկ նվերներ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ