Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի թուրք պատգամավորին հեռացրել են կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Anadolu

Հունիս 01,2015 17:48

Հոլանդիայի պատգամավորը պաշտպանել է Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորին, որն անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից: Այդ պատգամավորը Մահինուր Օզդեմիրն է: Նա Հումանիստ դեմոկրատական կենտրոն կուսակցության (ՀԴԿԿ) անդամն էր, սակայն անցած շաբաթ Օզդեմիրին հանել են կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Ըստ Anadolu գործակալության՝ Հոլանդիայի թուրքական ծագումով պատգամավոր Թունահան Քուզուն պաշտպանել է Բելգլիայի խորհրդարանի պատգամավորին: «Քաղաքական կուսակցությունները ցանկանում են, որ բոլորը տարբեր հարցերի մասին իրենց նման մտածեն: Դա չի համապատասխանում մարդու իրավունքներին եւ ազատությանը»,- ասել է նա եւ հավելել, թե միայն պատմաբանները եւ գիտնականները կարող են լուծել ցեղասպանության հարցը:

Անցած շաբաթ ՀԴԿԿ նախագահ Բենոիտ Լուտգենը ասել է, որ կուսակցության ցանկացած անդամ, որը կժխտի Հայոց ցեղասպանությունը, կհեռացվի կուսակցությունից: Օզդեմիրն էլ հակադարձել է, թե չի եղել մի դատարանի որոշում, որ կարող է ստիպել 1915 թվականի իրադարձություններն անվանել ցեղասպանությունը:

Նա նշել է, որ կուսակցությունում ցանկացել են, որ նա ստորագրի 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող հայտարարությունը: «Ինձ նաեւ ասեցին, որ կհեռացվեմ կուսակցությունից, եթե հրաժարվեմ: Ես պատասխանեցի, որ հարցի առնչությամբ պնդում եմ իմ կարծիքները: Ես չեմ հանձնվի: Ես պաշտպանում եմ խոսքի ազատությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930