Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսմեկյան տոնական միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի:
Բոլոր մանուկների համար ապահովվել էր անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ, որոնցով երեխաները պատկերել են հայկական բնաշխարհն ու ժպտացող արևներ, պետական խորհրդանիշեր, դրվագներ մայրաքաղաքի կյանքից:
«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքում Ազատության հրապարակում կազմակերպվել է նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որին ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ:
Օրվա առթիվ Ազատության հրապարակ եկած մանուկներին բաժանվել են նվերներ, գրենական պիտույքներ ու մարզական պարագաներ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան