Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ արդեն 1000 դոլարները գալիս են. «Հենց լսում են 6-18 տոկոս, ուզում են օգուտ ունենալ»

Հունիս 01,2015 16:54

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սիրիահայերի տարհանման հարցի հետ կապված ասաց. «Թողեք, մերոնք բարով-խերով տեղ հասնեն: Մի ճանապարհ չէ, մի ուղղություն չէ: Ինչի՞ է ձեզ թվում, թե մենք ամեն օր ու ամեն ժամ դրանով չենք զբաղվում ու մեզ համար ցավ չէ այդ մարդկանց վիճակը: Հավատացած եղեք, խնդրում եմ, հայ մարդ ենք մենք, ո՞նց կարելի է հանգիստ նստել, որ հայն այնտեղ սպանվի: Քայլեր արվում են, բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արամ Մանուկյանն ասում էր, որ քիչ են ՀՀ-ում ներդրումներ արվում, տրանսֆերտները պակասել են, Ձեր կոչից հետո, երբ ասել էիք 1000 դոլար բերեք, ինչքա՞ն գումար են ուղարկել՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ինքս բանկերում ամեն օր չեմ կանգնում, դա իմ խնդիրը չէ: Իմ խնդիրն է ՀՀ-ում եղած որոշակի տեղեկությունները փոխանցել Սփյուռքին: Իմ խնդիրն է Սփյուռքին տեղեկացնել, որ Հայաստանի բանկերում ավանդները 6-18 տոկոս են: Եթե դուք դնում եք, դուք դրանով շահում եք: Դրանով շահում է նաեւ ՀՀ տնտեսությունը: Հետեւաբար իմ առաջարկն ու հարցադրումը շատ տեղին է: Դրա համար կարդացեք արտասահմանյան մամուլը, որ իրենք արձագանքում են: Օրեր առաջ ես ընդունել եմ «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը, Կանադայի ներկայացուցիչը վեր կացավ, առաջարկեց գնալ եւ բոլորս գումարներ բացենք բանկերում: Բոլորը ծափահարեցին, որ այո, պետք է գնալ եւ բացել»:

Լրագրողները ճշտեցին՝ հենց 1000 դոլա՞ր՝ նախարարը պատասխանեց. «Ես պայմանական եմ ասում 1000, որ ինչ կարող է լինել: Օրեր առաջ Կանադայից մի նամակ եմ ստացել, մի մարդ ասում էր՝ ես 3 աղջկաս բերելու եմ Հայաստան, ու ոչ թե 1000, այլ 3000 դոլար եմ բացելու ամեն աղջկաս համար: Դա էդ ի՞նչ մի քաղաքական խնդիր է, որ դուք դարձրել եք…Ես ամեն օր էլ տարբեր ձեւերով դիմում եմ Սփյուռքին: Եթե Սփյուռքին չվստահեին՝ մեր ծրագրերը չէին ընդլայնվի»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ԱՄՆ բանկերում ավանդների տոկոսը 0-2 տոկոս է, յուրաքանչյուր խելացի մարդ, հենց լսում է 6-18 տոկոս, ուզում է օգուտ ունենալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լեվոն says:

    Սփյուրքի նպատակը Շահը չէ այլ` տնտեսության վերականգնումը,քանզի`Սփյուրքի պատիվ է Ծաղկումը Հայրենիքի,իրավունք չունենք դատենք այնպես ինչպես մեզ է հարկավոր։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930