Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանի հաշվապահը հերքում է

Հունիս 01,2015 16:42

«Տնտեսագիտական համալսարանում չգիտեն՝ հաշվապահը ջնջե՞լ է տեղեկատվությունը» վերնագրով հրապարակմանն արձագանքել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման բաժնի պետ Անուշ Մարգարյանը: Նա հերքում է, որ իր հեռանալուց հետո ջնջվել է բուհի հաշվապահական տեղեկատվությունը;

Տիկին Մարգարյանը մասնավորապես նշում է. «Օրերս կարդացի «Տնտեսագիտական համալսարանում չգիտեն՝ հաշվապահը ջնջե՞լ է տեղեկատվությունը» վերնագրով նյութը, որն անսպասելի էր ինձ համար: Չեմ ուզում հարցականի տակ դնեմ լրագրողի պրոֆեսիոնալիզմը, բայց քանի որ ներկայացված նյութը շոշափելով իմ անձը պարունակում է իրականությանը չհամապատասխանող ու ընթերցողին թյուրիմացության մեջ գցող նյութեր, ստիպված եմ անդրադառնալ դրան: Հիմնավորեմ ինչու.

1 Նախ, ես լրիվ իրավունք ունեմ աշխատելու, այլ աշխատանքի անցնելու կամ չաշխատելու , դա իմ որոշումն է, ու այս չորս տարիների ընթացքում, երբ աշխատել եմ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում՝ կատարելով պատասխանատու և լուրջ աշխատանք, ներդնելով մեծ ջանք ու եռանդ իրական ու դրական փոփոխություններ կատարել ԲՈՒՀ-ի հաշվապահական հաշվառման և ֆինանսական ոլորտում, ներկայացնելով ԲՈՒՀ-ի ղեկավարությանը իմ դրական մտադրությունները՝ արդի համակարգի մշակման և ներդրման, լիովին արդարացրել է իրեն ու առ այսօր ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը աշխատում է «ՀԾ-Ձեռնարկություններ» համակարգով, «ՀԾ-Կլիենտ բանկ», «Ինտերնետ-բանկ» համակարգերով, որը ինչ-որ ֆայլ չէ, որ կորի կամ ջնջվի: Եթե կար որևէ խնդիր, ապա ինչո՞ւ ԲՈՒՀ-ից ոչ-ոք չի դիմել ինձ այդ խնդրահարույց հարցով: Իմ տեղեկություններով ՊՈԱԿ-ն աշխատում է իր բնականոն հունով, ինքներդ էլ կարող եք ճշտել ԲՈՒՀ-ից:

Հավելեմ՝ որևէ կոնֆլիկտի պատճառով չէ, որ ես այլևս ՊՈԱԿ-ում չեմ աշխատում, տեղափոխվել եմ այլ աշխատանքի եւ ազատվել եմ համաձայն ԱՕ 112 հոդվածի (կարող եք ճշտել ԲՈՒՀ-ի կադրերի բաժնից):

2 Գիտաժողովի հետ կապված՝ նախ, ես որպես նաև գիտությամբ զբաղվող անձ լրիվ իրավունք ունեմ մասնակցելու գիտաժողովների և դա կապ չունի որևէ հովանավորչության հետ: Հավելեմ, որ ես երբևէ չեմ եղել Սինգապուրում:

3 ԲՈՒՀ-ի կայքում իմ էլեկտրոնային հասցեի՝ [email protected] տեղադրման կամ պահպանման հարցով ինքս իրավասու չեմ զբաղվելու, քանի որ կա համապատասխան բաժին և կայքի ինֆորմացիայի համար պատասխանատու անձիք:

4 Երբ, ի միջի այլոց գրում եք , թե՝ «տիկնոջ հետ կապվել չհաջողվեց», գոնե փորձեիք կապվել, գուցե Ձեր կարծիքն ու նյութի բովանդակությունը կփոխեիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Եթե Սինգապուրում չեք եղել, ապա որ երկրում եք եղել….???
    Եթե ձեր բուհի կադրերի բաժնից հնարավոր չէ հեռախոսահամար ճշտել և, ընդհանրապես, զանգերին էլ չես պատասխանում, ապա` լրագրողը ինչ պիտի աներ…
    Ողջ բուհն է խոսում, որ ինֆորմացիան ջնջվել է և դուք հեռացել եք արված հարաբերությունների արդյունքում…
    Ճիշտ կլիներ ի սկզբանե իրողությունները թափանցիկ ներկայացնել, այլապես այն կգործի ի դեմ…!!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930