Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի գործով» փաստաբանը հրաժարվեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունից

Հունիս 01,2015 16:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հունիսի 1-ին շարունակվում էր «Վերնիսաժի գործով» դատական նիստը:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ կողմը Ներսես Մելքոնյանի հանդեպ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն է ներկայացրել, սակայն պաշտպանական կողմը խնդրում է այն չքննել: Նա հավելեց, որ այդ մասին խորհրդակցել է իր պաշտպանյալի հետ: Դատավորը որոշեց այլեւս քննության չառնել կողմի ներկայացրած այդ միջնորդությունը:

Գագիկ Պողոսյանը ներկայացրեց Առողջապահության նախարարությանը կից գործող Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի գրությունը: Գրության մեջ ասված էր՝ հանձնաժողովի պարտականությունների մեջ չի մտնում գործի մեջ ներգրավված անձանց մասին տեղեկություններ ունենալը:

Մեղադրող Հարություն Սարգսյանը նկատեց, թե պարզ չէ, թե հանձնաժողովի վեց անդամներից ով ինչ մասնագիտացում ունի: Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ իրեն ծանոթ է միայն Էլդա Գրինի անունը, որը հոգեբան է:

«Այդ դեպքում ինչո՞ւ է ընտրվել հենց Էլդա Գրինը՝ իրականացնելու նշված գործողությունը: Կառաջարկեի հոգեբանական մասը հանձնարարել ոչ թե մեկ, այլ մի քանի հոգեբանների»,- առաջարկեց մեղադրողը:

Իսկ Երեմ Սարգսյանը նշեց, որ միջնորդություն ներկայացնելուց հատուկ չէր մատնանշել Էլդա Գրինին:

Դատարանը հոգեբանների մասնագիտացումը ճշտելու համար ընդմիջում հայտարարեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930