Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շարքում Հյուսիսային պողոտայում երեխաների համար կերպարվեստի բաց դաս էր կազմակերպվել։ Երևանի արվեստի դպրոցների սաները նկարում էին ազատ թեմաներով. զբոսնող երեխաները մոտենում էին նկարակալներին, հետաքրքրությամբ դիտում, իսկ համարձակները՝ նաև նկարում։
Առանձին տաղավարում նաև կավագործության դասեր էին. Երևանի արվեստի կրթօջախների սաները տարբեր կենցաղային առարկաներ էին պատրաստում և ցուցադրում արդեն պատրաստները։
Երևանի քաղաքապետարան