Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբն Ազատության հրապարակում կազմակերպել էին «Փոքրիկ վարորդ» խորագրով ծրագիրը։ 3-5 տարեկան երեխաները՝ տղաներ և աղջիկներ, իրենց էլեկտրամոբիլներով ցուցադրում էին վարորդական հմտություններն ու արագությունը։
Երեխաները մրցում էին զույգերով՝ հատուկ գծավորված մրցուղում լուսացույցի ազդանշանով և ըստ ժամանակի։
Ծրագրի ընթացքում փոքրիկ վարորդները ստացան նաև նվերներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
Կարդացեք նաև
հասարակայնության հետ կապերի ծառայություն