ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Շիրակի և Արագածոտնի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Երևանի և Շիրակի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 450,0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 4.1 մլն. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 27կգ /108 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 21.0կգ «սիգ», ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզ:
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 8.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.83մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն