Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի ուշագրավ պատասխանը՝ երեխաների երջանկության պայմանների մասին

Հունիս 01,2015 15:23

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված ԱԺ այգում մասնակցում էր տոնական միջոցառմանը:

Պատասխանելով լրագրողների՝ արտագաղթի վերաբերյալ հարցին, թե ի՞նչ եք անելու, որ մարդիկ չարտագաղթեն այս տեմպերով՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր կենցաղը, ապագան, մոտեցումները»:

Հարցին՝ բայց դուք պայմաններ ստեղծե՞լ եք, որ չգնան՝ նա պատասխանեց. «Պայմանները ստեղծում են բոլորը միասին»:

Հարցին՝ Հայաստանում պայմաններ կա՞ն, որ երեխաներն իրենց երջանիկ զգան՝ Գալուստ Սահակյանը վստահեցրեց. «Իհարկե, պայմաններ կան: Ունենք դպրոց, ունենք մանկապարտեզ, ունենք մշակութային օջախներ: Միգուցե մեզ դեռեւս չի բավարարում, բայց այն, ինչ ունենք, գոնե ունենք»:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշին՝ նա ասաց՝ այդպիսին է իրավիճակը, եւ անկախությունն այն գործիքն է, որով հնարավորինս իրավիճակը կլավանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930