Այսօր ԱԺ այգում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել:
Լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ են անում իշխանությունները՝ երեխաների համար պայծառ ապագա ապահովելու համար:
Նա պատասխանեց, որ ոչ միայն իշխանությունների, այլեւ մեր ազգային բնավորությունն է ամեն ինչ անել երեխաների համար:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞ւր է ձեր ստեղծած ապահով Հայաստանը, ինչո՞ւ ՀՀ քաղաքացին չի տեսնում դա՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա նաեւ կախված է ձեզանից»:
Լրագրողի դիտարկմանը, որ ինքը իշխանության մաս չէ եւ խոստումներ չի տվել՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իշխանությունը երկիրը չի պահում, ժողովուրդն է պահում: Իշխանությունն ընդամենը այն հնարավորությունները, որ երկիրն ունի, կանոնակարգում է»:
Հարցին, այսինքն, Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարե՞լ է եւ կառուցե՞լ է ապահով Հայաստան՝ նա պատասխանեց. «Ապահով Հայաստանը բավականին լուրջ մոտեցում է, այն է, որ պետք է միշտ առաջընթացը լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ