Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի թոռը վախենում է ակուլաներից, պապը՝ լրագրողներից (Տեսանյութ)

Հունիս 01,2015 15:04

Երեխաների պաշտպանության օրը ԱԺ այգում տոնական տրամադրություն էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես տեղեկացրել ենք, միջոցառմանը մասնակցում էր իր թոռների հետ: Նա փոքրիկ Գալուստի ձեռքը բռնած՝ շրջում էր «Էկզոտարիումի» կենդանիների վանդակների մոտով:

Գալուստ Սահակյանի թոռը վանդակից հանել տվեց եւ շոշափեց էկզոտիկ մողեսին, ուզում էր նաեւ ձեռք տալ օձին:

Sahakyani tornikAravot.am-ը նրան հարցրեց՝ անունդ ի՞նչ է: «Գալո՛ւստ»,- հպարտությամբ պատասխանեց նա: Փոքրիկ Գալուստից հետաքրքրվեցինք՝ չե՞ս վախենում, որ օձերին ձեռք ես տալիս, եթե սողուններից չես վախենում, ինչի՞ց ես վախենում: Նա պատասխանեց. «Չեմ վախենում, ես մենակ ակուլաներից եմ վախենում»:

Մենք նաեւ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ Ձեր թոռն ակուլաներից է վախենում, բա Դո՞ւք ինչից եք վախենում: Նա պատասխանեց. «Լրագրողներից»:

AJ naxagah-hunisi 1

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930