Անգլիական «Լեսթերի» երեք ֆուտբոլիստներ թաիլանդուհիների հետ օրգիայով են զբաղվել: Նրանք Թաիլանդի հյուրանոցի իրենց համարում տեղացի աղջիկների հետ օրգիա են կազմակերպել՝ վիրավորելով նրանց նաեւ ռասայական հողի վրա:
«Sunday Mirror»-ը տարածել է սեքսուալ այդ սկանդալի տեսագրությունը, որտեղ պարզորոշ երեւում է, որ Թոմ Հոփերը, Ջեյմս Պիրսոնը, որը գլխավոր մարզչի որդին է, եւ Ադամ Սմիթը միանգամայն անզուսպ վիրավորում են աղջիկներին, ընդ որում, նաեւ ռասայական բնույթի արտահայտություններով:
«Լեսթերն» անմիջապես արձագանքել է ինֆորմացիայի արտահոսքին՝ ֆուտբոլիստներին հետ ուղարկելով: Իրավիճակը բարդանում է նրանով, որ «Լեսթերի» սեփականատերը թայ միլիարդատեր Վիչայ Շրիվադդրանապրաբհան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ mirror.co.uk-ի