ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հանգեցնելու է սոցիալական լարվածության:
Այսօր «Զարկերակ» ակումբում նա ասաց, որ ԱԺ-ում էլ են բարձրացրել այդ հարցը, սպասում են հիմնավորումների. «Պետք է պարզվի՝ մենք թանկացնում ենք համակարգի խնդիրները լուծելո՞ւ, թե՞ ինչ-որ մարդկանց չարաշահումներն այդ եղանակով փակելու: Վաղը, մյուս օրը մեր ժողովրդին բացատրելու բան պետք է ունենանք՝ փրկո՞ւմ ենք համակարգը, թե՞ հերթական անգամ սուբյեկտիվ բացթողումների արդյունքում, ոչ ճիշտ կառավարման, ոչ ճիշտ հաշվարկի արդյունքում փորձում ենք հերթական անգամ հիմնավորում տալ»:
Նրա խոսքով, եթե պարզվի, որ ՀԷՑ-ը իսկապես չարաշահումներ է թույլ տվել, եւ պարտքերը կապ չունեն համակարգի անխափան աշխատանքի, արդիականացման հետ, բնական է, դեմ ենք լինելու: Հետո ասաց, որ որոշողը ԱԺ-ն չէ, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանի բաջանաղի՝ վարձույթով չէր ուզենա կապել անձերի ու բաջանաղների հետ. «Խնդիր չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ կոնկրետ իր համար էլեկտրաէներգիայի սակագինը միանգամից քառասուն տոկոսով բարձրացնելն անընդունելի է եւ եթե նույնիսկ հստակ հիմնավորումներ էլ լինեն, ինքը կհամաձայնի բարձրացման, բայց ոչ այդքան մեծ չափով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ