Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «Ֆոլկսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 28-ամյա տղամարդու դի և «Մակարով» տեսակի ատրճանակ. Հարուցվել է քրեական գործ

Հունիս 01,2015 14:02

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ Վլ.Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 13.30-ին,  ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 2/1 շենքի դիմաց կանգնած ա/մ-ի սրահում անշարժ մարդ կա:

Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 2/1 շենքի դիմաց կայանված «Ֆոլկսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի  բնակիչ,  1987թ. ծնված Վլ.Ավետիսյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսում հրազենային վնասվածքով։ Ավտոմեքենայի հետևի նստատեղի դիմացի հատվածում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ լիցքավորված վիճակում, որի փամփշտակալում առկա է եղել 5 փամփուշտ, ատրճանակի կողքին՝ մեկ հատ պարկուճ:

Քննության նախնական տվյալներով՝ տղամարդը 2015 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մայիսի 31-ը՝ ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում, Մուշ 2 թաղամասի 2/1դ շենքի դիմաց կայանված իր «Ֆոլկսվագեն վենտո» մակնիշի  ավտոմեքենայի սրահում ինքնասպան է եղել՝ «Մակարով» տեսակի ատրճանակից՝ իր կրծքավանդակի ձախ կեսին կրակելու միջոցով:

Դեպքի առթիվ 2015 թվականի մայիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերել ու պահել)։

Դեպքի վայրի զննության ժամանակ վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և մատնադրոշմային փորձաքննություններ:

Կատարվում է քննություն՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930