Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ» զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար: Սա Երևանի քաղաքապետարանի և զբոսայգու տարածքում գործող «Ուրախ ժամանց ընկերության » համատեղ նախաձեռնությունն է, որն արդեն ավանդական է դարձել: Հաշվի առնելով երեխաների մեծ հոսքը նաև անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ բոլոր զվարճախաղերի մոտ հերթապահել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները:
Մանուկներն ու «Հաղթանակ» զբոսայգի եկած նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումների համար և նշել, որ ամեն ինչ արվել է երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար:
Երևանի քաղաքապետարան