Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագում հայոց ցեղասպանության բանաձեւի չընդունման պատճառը` ըստ Գերմանիայի դեսպանի 

Հունիս 01,2015 13:22

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործընթացը Բունդեսթագում  ավարտված չի համարում:

«Նախ ասեմ, որ ապրիլի 24 -ին միջոցառումներն իսկապես տպավորիչ էին, արժանի մատուցեցին պատմական դեպքերին: Ընդհանուր առմամբ միջոցառումները պատշաճ կազմակերպած էին, ես ուրախ էի, որ ապրիլի 23 -ին Բեռլինի տաճարում ունեցանք հիշատակի միջոցառում, մատուցվեց պատարագ, մասնակից կողմերից մեկը ՀՀ  եկեղեցին էր, սա մի հաջողված պատարագ էր, որի ավարտին ելույթ ունեցավ Գերմանիայի նախագահը: Նա հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` ասելով, որ այդ դեպքերը ցեղասպանություն են, և դա թեթևություն բերեց հարցին: Ապրիլի 24 -ին Բունդեսթագը նիստ գումարեց, դոկտոր Լամերտը ցեղասպանություն եզրույթը կիրառեց` խոսելով կատարվածի մասին: Բունդեսթագում չեկան մի վերջնական արդյունքի, որովհետև շարադրանքներն էին տարբեր, դա էր պատճառը, որ բանաձեւը ուղարկեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սա է ներկա փուլը: Կարծում եմ ` կգանք վերջնաարդյունքի: Թե դա երբ կլինի, կդժվարանամ ասել»,- ասաց դեսպան Մորելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930